Հայաստան
7 զինվորներ վրաերթի են ենթարկվել. մեկը մահացել է
Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ 19-ամյա զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։
«Մյուս զինծառայողները (վերջիններիս ընտանիքները սահմանված կարգով տեղեկացված են դեպքի մասին) տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն »,– ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Ըստ տեղեկությունների զինծառայողները ծառայում են Ճամբարակի զորամասում։


