«  Օգոստոս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

ԱԱԾ. Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են

ԱԱԾ. Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն:

«Հայտնում ենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար»։

ArmDaily.am-ի տեղեկություններով էլ ռուս սահմանապահները ադրբեջանցիներին երեկ չհաջողված բանակցությունները շարունակելու առաջարկ են արել։ Արդյունքում ռուս սահմանապահների ու նաև հայ սահմանապահների ջանքերի շնորհիվ համաձայնության են հասել ճանապարհը բացելու վերաբերյալ։ Ադրբեջանցիները, ըստ պարբերականի, արդեն իսկ բացում են Գորիս-Կապան ճանապարհի փակ հատվածները պայմանով, որ ճանապարհին շարված են լինելու զիգզագաձև բլոկներ: Իրենց այս որոշումն ադրբեջանցիները պատճառաբանել են իբր հնարավոր վտանգներից զգուշանալու պատճառաբանությամբ:

Ադրբեջանցի զինծառայողները փորել են Հայաստանի հարավում գտնվող Գորիս-Կապան ավտոճանապարհի որոշ հատվածներ: Այս մասին Սյունիքում Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին Հայաստանի սահմանամերձ Որոտան գյուղի բնակիչները:

Նրանց խոսքով ՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում ադրբեջանցի զինվորները խրամատներ են փորել իրենց վերահսկողության տակ գտնվող Գորիս-Որոտան հատվածի երկու կողմերում, և այնտեղ, որտեղ փորվածքներ են հայտնվել, վրանների ու կառույցների թիվն ավելացել է:

Բացի այդ, ըստ որոշ տեղեկությունների, ադրբեջանցիները զինուժ են կուտակում (վերջերս` արագացված) գյուղից մի քանի կիլոմետր հեռավորությամբ:

Լրացված.

Գորիս-Կապան ճանապարհին որևէ անցակետ չի տեղակայվել։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Արման Մարալչյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե իբրև Գորիս-Կապան ճանապարհին տեղակայվել է ռուս֊ադրբեջանական անցակետ։ «Որևէ անցակետ տեղակայված չէ։ Ճանապարհը բացվել է, երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար», ֊ հայտնեց գնդապետ Արման Մարալչյանը։