«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

ԱԱԿ-ի հայտարարությունը «դաշնակցության խուլիգանական ու ապաքաղաքական վարքագծի վերաբերյալ»

ԱԱԿ-ի հայտարարությունը «դաշնակցության խուլիգանական ու ապաքաղաքական վարքագծի վերաբերյալ»

Հերթական անգամ դրսևորվեց Դաշնակցության ապաքաղաքական ու կլանային մտածողությունը և խուլիգանական բնույթը, որն անհամատեղելի է քաղաքական կուսակցություն կոչվող երևույթի, իրավական ու ժողովրդավար քաղաքական համակարգի ու պետության հետ։

Բռնությունը որպես քաղաքական գործունեության տեսակ անընդունելի է և ենթակա է ամենախիստ պատժի, քանի որ այն առնչվում է ոչ միայն բռնության ենթարկված անձի, այլև հասարակության ու քաղաքական այլ ուժերի քաղաքական ազատություններին, խրախուսում է անհանդուրժողականությունը և խաթարում խոսքի ազատությունը։

Ակնհայտ է, որ կազմակերպվածը սովորական խուլիգանություն չէր, այլ կուսակցական հիերախիայով անցած ու բոլոր օղակներում հավանություն ստացած հանցավոր մի ծրագիր, իսկ Դաշնակցությունը տվյալ դեպքում հանդես է եկել որպես հանցավոր համագործակցություն։

Այս և մյուս հանգամանքները պետք է իրավապահների կողմից լրջագույնս քննվեն ու մեղավորները պատժվեն ամենախիստ եղանակով։ Ակնհայտ է, որ մեղայականով ներկայացողները զուտ կատարողներ են, ովքեր նաև փորձում են ծաղրել իրավապահ համակարգը ու մարդու իրավունքները։

Դաշնակցությունն այս տեսքով անհամատեղելի է ժողովրդավար ու իրավական երկրի հետ։ Կոչ ենք անում Իմ քայլը խմբակցությանը դիմել Սահմանադրական դատարան Դաշնակցության քաղաքական գործունեությունը դադարեցնելու համար, եթե իրավապահները պարզեն, որ իրոք այս ամենը կազմակերպվել է դաշնակցության ղեկավար կազմի անմիջական մասնակցությամբ։

Ակնհայտ է, որ դաշնակցությունը գաղափարական որևէ արժեք կամ քաղաքական կշիռ այս պահին չունի և դիմել է այս քայլին իր անունը շրջանառոլու առիթ ստեղծելու համար։

Սա այն ուժն է, որը լուռ էր, երբ սպանեցին իր անդամ հանդիսացող գյուղապետին, երբ սպանեցին Արցախի հերոսներին թիկունքից, երբ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երկիրն էին թալանում, իսկ իրենք՝ որպես կոալիցիոն դաշնակիցներ, հաճույքով մասնակցում էին այդ թալանին։

Ի վերջո ակնհայտ է, որ այս ծեծն ու խուլիգանությունը կազմակերպվել էին Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ և այն ոչ ավել, ոչ պակաս քան ինքնադատաստան ու խուլիգանություն որակելն անհնար է։

Կազմակերպչները պետք է բացահայտվեն ու պատժվեն, իսկ կուսակցության գործունեությանը պետք է տրվի նաև իրավական ու քաղաքական գնահատական, այն միգուցե ոչ թե քաղաքական, այլ խուլիգանական ու ահաբեկչական կառույց է՝ ուղղված իր այլախոհների դեմ, ինչն անհամատեղելի է խոսքի ազատության, ժողովրդավարության և իրավական պետության հետ։


Ազգային առաջընթաց կուսակցության