«  Հունվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Աբազյանը և Նագիևը քննարկել են գերիների փոխանակմանը և անհետ կորածների որոնմանը վերաբերող հարցեր

Աբազյանը և Նագիևը քննարկել են գերիների փոխանակմանը և անհետ կորածների որոնմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։ Այս թեմաներով շփումները շարունակվում են։ Տեղեկությունը հայտնում են  ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: