«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Ադրբեջանցի զինծառայողին բռնել են Աճանան գյուղի բնակիչները, նրա մոտ հայտնաբերել են ԶՊՄԿ–ի սպանված աշխատակցի հեռախոսը

Ադրբեջանցի զինծառայողին բռնել են Աճանան գյուղի բնակիչները, նրա մոտ հայտնաբերել են ԶՊՄԿ–ի սպանված աշխատակցի հեռախոսը

Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբենջանցի զինծառայողին նկատել են Կապան համայնքի Նորաշենիկ ենթաշրջանի Աճանան գյուղի բնակիչները գյուղին հարակից մայրուղում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աճանանի գյուղապետ Գարիկ Աթայանը։

«Մայրուղու տարածքում գյուղացիները նկատել են կեղտոտ, ադրբեջանցու համազգեստով մեկին, որը կասկածելի է թվացել իրենց։ Նրանք դեմը կտրել են ու զանգել ոստիկաններին»,– ասաց նա։

Ադրբեջանցի զինծառայողին հայտնաբերած գյուղացիները նրա գրպանում գտել են հեռախոս, որը, ինչպես նրանք են պնդում, պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սպանված աշխատակցին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Աճանան գյուղի բնակիչ Գոռ Օհանջանյանը։

«Մտածեցինք`գրպաններում կարա նռնակ լինի, ստուգեցինք լրիվ` փամփուշտներ կար, դիմակ, պտուտակահան ու մեկ էլ` հեռախոս։ Իմ հետի մյուս տղեն ճանաչում էր սպանվածին, տեսավ ու ասեց, որ իրա հեռախոսն ա»,– պատմեց Գոռ Օհանջանյանը։

Հայաստանի սահմանը հատած 2-րդ ադրբեջանցի զինծառայողը, մինչև բռնվելը, սոցցացում ուղիղ եթերով դիմել է իր հայրենակիցներին։

«Հայերի արյուն ենք թափել։ Հայերի գլուխ ենք կտրել։ Դեռ լավ ենք, չենք մեռել, տա Աստված չմեռնենք: Եթե մեռնենք, մեզ գնահատեք։ Մենք հայրենիքի դավաճան չենք, մեզ դավաճան չկարգեք։ Հայրենիքի համար․․․», ասել է նա:

Նշենք, որ ապրիլի 12–ին ԶՊՄԿ ընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց, հայտնաբերվել էր 56 ամյա աշխատակցի դին։ Սպանությունը կատարվել է Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող պահակակետում։ Սպանվածը Սյունիքի մարզի բնակիչ Հայրապետ Մելիքսեթյանն է։

Հիշեցնենք՝ որ ապրիլի 9-ին Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Ավելի ուշ ՊՆ-ն հաստատեց տեղեկությունը` նշելով, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։

Լուսանկարում՝ թշնամուն վնասազերծաց  18-ամյա տղաներն են: