«  Մայիս 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները

Ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները

Ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները

Մայիսի 9 -ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները։ Տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը և անգմբեթ վանքի լուսանկարը հրապարակել։

«Ձեր դժբախտությունը ձեր ուղեղի մեջ է, դժգունությունը` թրքահպատակության և ապիկարության։ Դուք այդպես էլ չհասկացաք մեր հոգու ցավը»,- գրել է նա։

Թադևոսյանը տեղեկացրել է, որ լուսանկարը մի քանի օր առաջ է նկարել։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9–ին ընդունված եռակողմ հայտարարությամբ Շուշի բերդաքաղաքը հանձնեցին Ադրբեջանին։