«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա

Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա

Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հայտնում է, որ մարտի 28-ի գիշերը ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի ուղղությամբ, ջարդել ապակիները։

«Երեկ գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։ Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս  եկել, դեպի Գորիս ճանապարհվել,  թանձր մառախուղ է եղել, զգացել է, որ մեքենային  քարերով հարվածում են։

Դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը՝ 01։30-ին։ Վարորդը կանգ չի առել,  շարունակել է  վարել, Գորիս է հասցրել   զոհվածների մարմինները։

Սրանք փաստեր են թշնամու ագրեսիվ վարքի մասին, որոնք  պետք է արձանագրվեն և միջոցներ ձեռնարկվեն։ Խաղաղ բնակչի անվտանգ տեղաշարժի իրավունքը ի վերջո ո՞վ  պետք է վերջապես երաշախավորի»։

Օրեր առաջ Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ դեպի Կարմիր շուկա տանող ճանապարհին, ադրբեջանցի զինվորականները քարեր էին նետել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ: