«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Ադրբեջանի ԱԳՆ. «Նոյեմբերի 10-ից հետո ձերբակալված հայերը կկանգնեն օրենքի առաջ». Առավոտ

Ադրբեջանի ԱԳՆ. «Նոյեմբերի 10-ից հետո ձերբակալված հայերը կկանգնեն օրենքի առաջ». Առավոտ

Ադրբեջանը 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո Հայաստանին է հանձնել բոլոր ռազմագերիներին, իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո ձերբակալվածները չեն համարվում ռազմագերի և կկանգնեն օրենքի առաջ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել են Ադրբեջանի արտգործնախարարությունից:

«Այն անձինք, որոնք նշված եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի կողմից ուղարկվել են Ադրբեջանի տարածք ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ չեն համարվում և չեն կարող համարվել ռազմագերի: Ձերբակալվածները պատասխանատվություն են կրում՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի: Նրանց վերաբերվում են համաձայն միջազգային իրավունքի և Ադրբեջանի օրենսդրության: Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Ադրբեջանը վերադարձրել է ռազմագերի համարվող բոլոր ձերբակալվածներին»,- հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից: