«  Փետրվար 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Աղաջանյան. Երևանի ցայտաղբյուրի վրա փական կդրվի

Աղաջանյան. Երևանի ցայտաղբյուրի վրա փական կդրվի

Երևանի ցայտաղբյուրները  կդառնան փականներով, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Խմելու ջրի խնդիրը օրեցօր ավելի ու ավելի արդիական է դառնում ամբողջ աշխարհում։ Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունը խմելու ջրի լրջագույն պաշար ունի, որի արժեքը, ցավոք, հաճախ չենք գիտակցում։ Միայն ցայտաղբյուրների օգտագործման արդյունքում մենք տարեկան մոտ 4.3 միլիոն խորանարդ մետր (=4.3 միլիոն տոննա) խմելու ջուր ենք կորցնում։

Այսօր «Վեոլիա Ջուր» կազմակերպության մեր գործընկերների հետ պայմանավորվեցինք իրականացնել պիլոտային մի ծրագիր, որի նպատակն է գործող ցայտաղբյուրների ջրի կորուստը նվազագույնի հասցնել ստորև ներկայացված նկարում արտացոլված փականային համակարգի ներդրման միջոցով։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ պիլոտային ծրագրի շրջանակներում կներառվեն Երևանում գործող թվով հարյուր ցայտաղբյուր»։