«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

ԱՀ ՄԻՊ. Արցախի ՊԲ-ն զոհ չունի: Այս պահին Արցախում ռազմական գործողություններ չեն ընթանում

ԱՀ ՄԻՊ. Արցախի ՊԲ-ն զոհ չունի: Այս պահին Արցախում ռազմական գործողություններ չեն ընթանում

Արցախի ՊԲ-ն զոհ չունի: Այս պահին Արցախում ռազմական գործողություններ չեն ընթանում: Այս մասին Թվիթերի իր միգրոբլոգում հայտնել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը.

«Ստեփանակերտի ռազմական հոսպիտալում այցելել եմ վիրավոր զինծառայողներին:Արցախի ՊԲ-ն զոհ չունի:Այս պահին Արցախում ռազմական գործողություններ չեն ընթանում»,- նշել է Ստեփանյանը:

Հիշեցնենք՝ ԱՀ ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել. «Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»: