«  Սեպտեմբեր 2020  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ասուլիսը (ուղիղ)

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ասուլիսը (ուղիղ)

Արցախն իր պատմության մեջ երբևէ չի գրավվել և երբևէ չի գրավվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Անցնող 4 օրում մեր կողմից խոցվել է թշնամու նույնքան զրահատեխնիկա, որքան ողջ Առաջին արցախյան պատերազմում»,–շեշտեց նախագահը։

Նախագահի խոսքով`հայկական կողմին հաղթանակ են բերում անձնվիրաբար կռվող զինվորները, որոնցից մեկը, օրինակ, թողել է Եվրոպայում իր ապահով կյանքն ու այսօր կռվում է առաջնագծում։

«Որովհետև մենք վարձկաններ չենք փնտրում այլ երկրներում, և նրանք պատուհաս չեն դառնում մեր գլխին ժամանակի ընթացքում»,–ասաց նա։

Հարությունյանի խոսքով` պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ կամ ոչ հաղթանակով։

«Պատերազմը դադարեցնելու հիմնական գործոնները խելքն ու սթափությունն են։ Ադրբեջանի քաղաքական և ռազմական իշխանությունների մոտ դրանք բացակայում են»,–նշում է նա։

Ամբողջական՝ տեսանյութում

Читать на русском