«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ԱԺ-ն ստացել է Արամ Հարությունյանին ազատազրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը

ԱԺ-ն ստացել է Արամ Հարությունյանին ազատազրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրա նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության կապակցությամբ:

Ներկայացնում ենք  ԱԺ նախագահի հայտարարությունը.

«Հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ: