«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

ԱԺ-ն ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքը

ԱԺ-ն ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 79 կողմ, 36 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը:

Նշենք, որ օրենքի նախագիծի  ընդունմանը դեմ էին Գիտությունների ազգային ակադեմիան, մի շարք բուհեր` ԵՊՀ-ն, Երևանի պետական բժշկական համալսարանը, Վանաձորի պետական համալսարանը։

Համաձայն նախագծի` բուհի ռեկտորը պետք է ընտրվի համալսարանի կառավարման խորհրդում և հրամանագրվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից:

Առաջարկվում է նաև հանել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնն անընդմեջ 2-ից ավելի անգամ զբաղեցնելու սահմանափակումը:

Դրանից բացի, օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաև բուհի ռեկտորի, ամբիոնի վարիչների և դեկանների պաշտոնները վարչականից դարձնել ակադեմիական:

Օրենքի նախագծով կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը: