Քաղաքական
ԱԺ նիստ. օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը (ուղիղ)
Այսօր Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան, օրակարգում 41 հարց է ընդգրկված, այդ թվում` Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը:
ՍԴ դատավորի թեկնածուն է Արթուր Վաղարշյանը, նրա թեկնածությունը ներկայացրել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Սա արդեն ՀՀ նախագահի առաջադրած չորրորդ թեկնածուն է, նախորդ երեքը չեն հաստատվել նախորդ և ներկայիս խորհրդարաններում:
Խորհրդարանում քննարկվելու է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը, երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հարազատներին և տուժածներին աջակցության մասին օրինագիծը: