«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Ալիև. «Հայաստանը պետք է թղթի վրա ամրագրի, որ Ղարաբաղն ու անկլավային գյուղերը Ադրբեջան է»

Ալիև. «Հայաստանը պետք է թղթի վրա ամրագրի, որ Ղարաբաղն ու անկլավային գյուղերը Ադրբեջան է»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 11-ին ասել է, որ առաջիկա օրերին տեղի կունենան Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցություններ խաղաղության պայմանագրի շուրջ: Նա ակնկալում է դիրքորոշումների հետագա մերձեցում։

«Հայաստանը պետք է երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանավոր հնչեցրած հայտարարությունները ամրագրի թղթի վրա»,-  Բաքվում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Եթե անցած տարվա հոկտեմբերին Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց՝ պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի բոլոր բաղադրիչները, ներառյալ Ղարաբաղն ու անկլավային գյուղերը։ Դա պետք է որպես դրական փաստ որակել։ Այժմ, սակայն, եկել է այդ խոսքերը թղթի վրա ամրագրելու ժամանակը, որպեսզի դրանց տակ ստորագրություններ դրվեն, և հարաբերությունները կարգավորվեն»,-հայտարարել է Ալիևը։