Մարտի 1
Ամբաստանյալ Քոչարյանի գործով դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) տեղի է ունենում Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին Ռ․ Քոչարյանի փաստաբանները բացարկի միջնորդություն են ներկայացրել մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին։
Թարմացված
Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը: Քոչարյանի պաշտպանների համոզմամբ՝ դատավորի որոշումը հերթական անգամ ցույց տվեց՝ գործընթացն իրավական պետության հետ որևէ կապ չունի:
Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 26-ին: