Ամբաստանյալ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (Արշակունյաց պողոտա 24/1. Պանթեոնի մոտ) )՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սեպտեմբերի 17-ին ավարտեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։
Դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին։
Գրավի չափը կարող է որոշել դատարանը։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն հորդորում է լրագրողներին, իրավապաշտպաններին, փաստաբաններին և բոլոր քաղաքացիներին սեպտեմբերի 20-ին, ժամը 16։00-ին ներկա գտնվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում և մասնակցել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին։
Կազմակերպությունը կարևորում է գործի արդար և անկողմնակալ դատաքննությունը և անաչառ լուսաբանումը, ուստի անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը։
Հիշեցնենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 17-ին մերժեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը. Քոչարյանը կմնա կալանքի տակ:
Քոչարյանի ազատազրկումը պահանջող քաղաքացիները ցնծությամբ ընդունեցին դատարանի որոշումը
Ամբաստանյալ Քոչարանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: