Պաշտոնական
Ամբաստանյալ Քոչարյանը կմնա բանտախցում
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց մեղադրող Պետրոս Պետրոսյանը:
«Պաշտպանների բողոքը մերժվել է»,- նշեց Պետրոսյանը: