«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ԱՄՆ-ի իշխանությունները խորհուրդ են տալիս Ուկրաինա մեկնելուց առաջ կտակ գրել և ԴՆԹ նմուշ հանձնել

ԱՄՆ-ի իշխանությունները խորհուրդ են տալիս Ուկրաինա մեկնելուց առաջ կտակ գրել և ԴՆԹ նմուշ հանձնել

ԱՄՆ Պետդեպարտամենտն ամերիկացիներին, որոնք պատրաստվում են մեկնել Ուկրաինա, չնայած այդ երկիր չայցելելու հորդորին, խորհուրդ են տվել նախքան մեկնելը ԴՆԹ-ի նմուշներ հանձնել, կտակ գրել և հարազատների հետ քննարկել երեխայի/ երեխաների հնարավոր խնամակալության խնդիրները:

«Մի՛ մեկնեք Ուկրաինա զինված հակամարտության և կորոնավիրուսի պատճառով: ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան, եթե դա անվտանգ է՝ օգտագործելով որևէ առևտրային կամ այլ մասնավոր ցամաքային փոխադրամիջոց», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Նշվում է, որ նրանք, ովքեր ցանկանում են մեկնել Ուկրաինա, չնայած դրանից զերծ մնալու հորդորին, պետք է ձեռնարկեն մի շարք քայլեր, այդ թվում՝ ԴՆԹ-ի նմուշներ հանձնեն, կտակ թողնեն, հարազատների հետ քննարկենլ երեխայի խնամակալության, ընտանի կենդանիների խնամքի, գույքի և ակտիվների կառավարման հարցերը, հարազատներին հանձնեն կարևոր փաստաթղթեր և անձնական տվյալներ։

Բացի այդ, Ուկրաինա մեկնող ամերիկացիներին խորհուրդ է տրվում մշակել անվտանգության սեփական պլանը կամ խորհրդակցել համապատասխան կազմակերպության հետ։