Պաշտոնական
ԱՆ. Փակ տարածքներում դիմակ չկրող քաղաքացիները կտուգանվեն
Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ով հիվանդացության ցուցանիշն աճման միտում ունի: Նոր շտամների հայտնաբերումն ու հաստատումն իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում, հատկապես, նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ:
Հերթական ալիքին դիմակայելու նպատակով առողջապահության նախարարությունը զգոնության կոչ է անում:
Համավարակի շղթան կոտրելու, վարակի տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկելիի սահմաններում պահելու համար Ոստիկանությունը և տեսչական մարմիններն այսօրվանից իրականացնում են խստացված ստուգումներ հանրային վայրերում և փակ տարածքներում:
Հիշեցնենք`
- փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է,
- COVID-19-ից պաշտպանվելու արդյունավետ միջոցը պատվաստումն է:
- Միաժամանակ, COVID-19-ի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս կրկին հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները՝
- կրե՛ք դիմակ,
- պահպանե՛ք ձեռքերի հիգիենան, պարբերաբար ախտահանե՛ք ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
- պահպանե՛ք սոցիալական հեռավորություն,
- հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները։
ՀՀ առողջապահության նախարարություն
Օգոստոսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 559 նոր դեպք: Ունենք 216 առողջացած, 11 մահվան դեպք: