«  Օգոստոս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Անահիտ Օհանյան. Այս  խոսքերը Նիկոլի ձայներն են ավելացնում, սնուցում են նիկոլական քարոզը

Անահիտ Օհանյան. Այս  խոսքերը Նիկոլի ձայներն են ավելացնում, սնուցում են նիկոլական քարոզը

ԱՄՆ-ի  քաղաքացիություն ստանալու համար բոլորին պարտադիր հարցնում են․ «Եթե պատերազմ լինի, կգնա՞ս Ամերիկայի համար կռվելու»։ Պատասխանը   պիտի լինի  այո։ Եթե ասես  «ես պատերազմ չեմ ուզում», քաղաքացիություն չեն տա։

Աշխարհում չկա մարդ, որ պատերազմ, զոհեր ու սգացող մայրեր կցանկանա տեսնել։ 
Բայց  որքանով է ճիշտ  անընդհատ կրկնել, թե մեր ժողովուրդը պատերազմից վախենում է  և դրա համար ընտրում է նիկոլին ու նիկոլի  խաղաղ ճանապարհով Հայաստանի հանձնումը  միայն թե պատերազմ չլինի։

Բոլորս էլ գիտենք  ճիշտ պատասխանը.  
Մենք չվախեցանք – մեզ չտվեցին կռվելու հնարավորություն:
Մենք չհանձնվեցինք – մեզ հանձնեցին:

Բայց այս  խոսքերը ոչ միայն վախեցնում են հայրենիքի պաշտպանության համար պատրաստ կանգնած  մարդկանց, այլև նիկոլի ձայներն են ավելացնում, սնուցում են նիկոլական քարոզը, թե «ժողովուրդը վախեցավ ու չկռվեց», թե «տասնյակ հազարավորներ փախան ճակատից», որ մեր տղամարդիկ «թաքնվեցին 18 տարեկանների մեջքի ետևում» և դրա համար էլ կորցրեցինք Արցախը:

Դա լսում են նաև մեր թշնամիները, լսում են ու հերթական անգամ օգտագործում պատերազմով շանտաժ անելու համար։ Իսկ աշխարհը միշտ էլ կազմ ու պատրաստ ա ներս մտնելու, մանավանդ երբ ունես Խաչատուրյան Վահագներ, որոնք պատրաստ են   բացել  տանդ դարպասները։

Եթե վախենում ենք պատերազմից, պահանջենք ուժեղ բանակ։  
Եթե վախենում ենք  դավաճաններից, պահանջենք նրանց հեռացումը։

Եթե դա չենք անում, մի օր տունդ ոտք են դնում ուրիշներ, ու վրան ծածանվում է օտարի դրոշ։ Իսկ այդ պահին մեղավորը միայն զավթողը չի լինում։

Պատերազմից վախենալը նորմալ է, բայց այդ վախի մասին, թեկուզ ճշմարիտ, բարձրաձայնելը  նորմալ չի:

Անահիտ Օհանյան