«  Օգոստոս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Անցած 10 օրում ԶՈՒ-ում ոչ մարտական պայմաններում մահվան երեք դեպք է գրանցվել

Անցած 10 օրում ԶՈՒ-ում ոչ մարտական պայմաններում մահվան երեք դեպք է գրանցվել

ՀՀ ՊՆ զինծառայող 2003թ. ծնված  Էրիկ Արմենի Ղարսայանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 522-րդ հոդվածի 1-ին մասով` (Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից), հաղորդում է Քննչական կոմիտեն:

«Զինծառայողի կողմից, նախնական տվյալներով, իրեն հրազենային վնասվածք հասցնելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 9-ին», - նշված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:

Քննչական կոմիտեն հայտնում է նաև, որ ըստ ստացված տեղեկությունների` ՊՆ պարտադիր ժամկետային զինծառայողը հրազենային մարմնական վնասվածքը ստացել է կրակային դիրքում՝ իրեն ամրակցված «АКМ» տեսակի ինքնաձիգից իր կրծքավանդակի շրջանում արձակած կրակոցի արդյունքում: Նույն օրը նա տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:

Նշենք, որ անցած 10 օրում Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան ևս երկու դեպք է գրանցվել։ Մահացածներից մեկը պահեստազորայինների վարժական հավաքների մասնակից  44-ամյա Ատոմ Ռազմիկի Հարությունյանը, երկրորդը՝ պայմանագրային զինծառայող Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ)։