Պաշտոնական
Աննա Հակոբյանի մրցանակը՝ Հաց բերողին. «Կան իրավիճակներ, որոնք վեր են քաղաքականությունից»
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր հետմահու մրցանակ է հանձնել Հաց բերողին:
«Ուզում եմ հատուկ շեշտել, որ այս մրցանակը չունի քաղաքական կոմպոնենտ, ընդհակառակը՝ այս մրցանակը նրա մասին է, որ աշխարհում կան իրավիճակներ, որոնք վեր են քաղաքական շահերից, խմբերից եւ առհասարակ ամեն ինչից. Հաց բերողը բոլորիս համար դրա մարմնացուն է»
«Կան իրավիճակներ, որոնք վեր են քաղաքականությունից»,-ասել է Աննա Հակոբյանը՝ հիշելով Հաց Բերող Արթուր Սարգսյանի սխրանքը:
«Քանի որ Հաց բերողին այսօր հետմահու մրցանակ ենք հանձնել, կիսում եմ 2017 թվականի մարտին իմ գրած այս հոդվածը: Բարեբախտաբար շատ բան մեր երկրում արդեն փոխվել է»,-գրել է Աննա Հակոբյանը ֆեյբուքյան իր էջում և տեղադրել 2017 թվականի իր «Միակ հաց բերողը պատառ թռցնողների մեջ» հոդվածը: