Պաշտոնական
Արա Այվազյանը փակագծեր է բացել (տեսանյութ)
Մայիսի 31-ին Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ:
Իր խոսքում Արա Այվազյանը, մասնավորապես, նշել է.
«Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել...»:
Ավելին՝ տեսանյությում.
Թարմացված
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը հրաժարվել է պաշտոնից։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
«Գագիկ Ղալաչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել մայիսի 27-ին»,–ասել է նա։
Ղալաչյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի դեկտեմբերին։