Արամ Մանուկյան. Մենք հիմա գործնականում չունենք պետություն (տեսանյութ)
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է հունիսի 20–ին նախանշված ԱԺ արտահերթ ընտրություններին, ՀԱԿ–ի կողմից իրականացվող քարոզարշավին, կուսակցության մարտավարությանն ու ծրագրային դրույթներին։
Արամ Մանուկյանի փոխանցմամբ` իրենք խիստ մտահոգված են ոչ միայն պարտության հետևանքներով, այլև այն կորուստներով, որոնք կլինեն անխուսափելի, եթե քաղաքական ներկա գիծը շարունակվի։
«Քաղաքական ուժերի միջև ստեղծվել է այնպիսի սուր, թշնամական հակադրություն, որ դրան կարող են հաջորդել նույնիսկ բախումներ, որոնք լրջագույն վնաս կհասցնեն երկրին։ Ներքին անկայունության հետևանքով կլինի նաև արտաքին անկայունություն։ Ելնելով այս ամենից` Լևոն Տեր–Պետրոսյանն իր անելիքը տեսավ կրակը հանգցնելու բանաձևի մեջ, նա փորձեց թոթափել լարվածությունն ու առաջարկել լուծումներ, որպեսզի չկորցնենք սրբագույնը, առավելագույնը` պետականությունը, թեև մենք բոլորս կանգնած ենք նման ռիսկի առջև»,– ասաց ՀԱԿ փոխնախագահը։
Մանուկյանի խոսքով` իրենց քաղաքական ուժը ժողովրդի մտավոր զանգվածին, իրավիճակը սթափ գնահատող հատվածին փորձում է բացատրել, որ հանգուցալուծումը խելոք խոսքն է։ Ըստ նրա` ՀԱԿ–ը ձգտելու է ընտրազանգվածի 60 տոկոսին, որը գտնվում է ապատիկ վիճակում և չի տեսնում ոչ մեկին, գրավել իր կողմը, որպեսզի կանգնեցնի իրադրության հետագա էսկալացիան։
Ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյութում.