«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Արարատ Միրզոյան․ Վազգեն Մանուկյանի հայտարարությունները կուսակցական էին

Արարատ Միրզոյան․ Վազգեն Մանուկյանի հայտարարությունները կուսակցական էին

Հանրային խորհուրդը իր գործառույթը չէր կատարում եւ մարդիկ, կոնկրետ Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը հայտարարություններ էր անում, որոնք շատ ընդգծված քաղաքական էին, նույնիսկ կուսակցական էին, եւ դիսոնանսի մեջ էին մտնում ընդհանուր իշխանությունների վարած քաղաքականության հետ: Այս մասին այսօր՝ նոյմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Համաձայն «Հանրային խորհրդի մասին» օրենքի, խորհրդի անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն: Հանրային խորհուրդը կոչված է հանրությանը հուզող տարբեր հարցեր քննարկել, այս կամ այն խորհրդատվությունը ներկայացնել.

«Մենք ունենք Սահմանադրություն, որտեղ այդ ինստիտուտը նախատեսված է: Հետեւաբար, եթե մենք պետք է այդ կառույցի նպատակահարմարության խոսակցությունը բացենք, պետք է խոսենք սահմանադրական փոփոխությունների համատեքստում»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Վազգեն Մանուկյանի լիազորություններն արդեն դադարեցվել են, իսկ Հանրային խորհրդի հաջորդ նախագահը կընտրվի, երբ խորհրդի 45 հոգանոց կազմն ամբողջությամբ լրացվի։

Այնտեղ այժմ երկու թափուր տեղ կա, Վազգեն Մանուկյանից բացի, խորհրդից հեռացել է նաև սպառողների իրավունքների պաշտպան Բաբկեն Պիպոյանը:

Հանրային խորհրդի նոր նախագահի անունը հայտնի դառնա թերևս մեկ ամսից:

Ըստ haym.am-ի՝  նոյեմբերի 16-ին Ծաղկաձորում տեղի է ունենալու միջոցառում, որի նպատակը նոր կազմակերպություն ստեղծելն է:Միջոցառմանը ներկա  են  լինելու Սեյրան Օհանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը,  Վիկտոր Սողոմոնյանը, Դավիթ Շահնազարյանը, Էդուարդ Շարմազանովը և այլք: