Մերժման 30 տարին. «Առավոտ»
Առավոտ. «...Երբ 1994 թվականին մեր բանակին հաջողվեց ազատագրել հայրենիքի որոշակի մասը, դա մեր բնակչությանն առանձնապես չուրախացրեց: Մարդիկ չէին ուզում տեսնել այդ հաղթանակը, չէին ուզում փայփայել այն, նրանք կենտրոնացած էին պատերազմի ժամանակ իրենց կրած զրկանքների վրա եւ անսասան ատելությամբ էին լցված Տեր-Պետրոսյանի հանդեպ, այսինքն՝ պետության ղեկավարի եւ զինված ուժերի հրամանատարի հանդեպ, որի օրոք տեղի ունեցավ այդ պատմական հաղթանակը:
Ճիշտ նույն ձեւով 2021 թվականին քաղաքացիների մեծ մասը չկարեւորեց խայտառակ պարտությունն ու կորուստները: Այն լիդերը, այն քաղաքական ուժը, որի պատճառով դա տեղի ունեցավ, դարձյալ ստացավ ձայների մեծամասնությունը:
Ուրեմն՝ հայրենիքը, նրա անվտանգությունը չեն մտնում մարդկանց առաջնահերթությունների մեջ:
Խնդիրն ավելի խորն է եւ արժեքային համակարգի մեջ է: Այս 30 տարվա ընթացքում դպրոցի ուսուցիչները, բուհի դասախոսները, արվեստագետները, գիտնականները եւ, իհարկե, մենք՝ լրագրողներս, չենք կարողացել ապահովել քաղաքացիական գիտակցության գոնե այն մակարդակը, որը կար, ի հեճուկս պաշտոնական գաղափարախոսության, նախորդ դարաշրջանում:
Հոգեւոր կյանքի այն ինտենսիվությունը, որը կար Հայաստանում 1970-80 թվականներին, բերեց 88 թվականի Շարժմանը. այդ շարժումը ինչ-որ բաներ մերժելուց բացի, ուներ ավելի կարեւոր առաքելություն՝ հաստատում էր պետականությունը եւ Արցախի ազատագրումը: Հետո եկան համընդհանուր մերժման, ատելության, նիհիլիզմի տասնամյակները, որոնց արտահայտման գագաթնակետն է դարձել այս իշխանությունը»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում