«  Հունվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Արցախի ՄԻՊ. Ադրբեջանն այն երկիրը չէ, որին կոչերով հնարավոր է կանգնեցնել

Արցախի ՄԻՊ. Ադրբեջանն այն երկիրը չէ, որին կոչերով հնարավոր է կանգնեցնել

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարում է, որ կոչերով հնարավոր չէ կանգնեցնել Ադրբեջանին, ինչպես եղավ նաև արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ:

«Բազմաթիվ կոչեր են հնչել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, սակայն դա չի կանխել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները», - Թվիթերում գրել է Արցախի ՄԻՊ-ը՝ նշելով. «Բռնապետական Ադրբեջանն այն երկիրը չէ, որին կոչերով հնարավոր է կանգնեցնել։ Բռնապետությունն ու Ալիևի հանցագործ ռեժիմը պետք է պատժվի։ Վերջակետ»:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը: