«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Արցախի ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցիների հարձակմանը ենթարկված ավտոմեքենայի վարորդի հետ

Արցախի ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցիների հարձակմանը ենթարկված ավտոմեքենայի վարորդի հետ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հայ զինծառայողների աճյունները տեղափոխող ավտոմեքենայի վրա ադրբեջանցիների հարձակման փաստին: Նա կապ է հաստատել մեքենայի վարորդի հետ:

«Վերջինիս փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել «Շուշի» ենթակայանից մոտավոր երկու կիլոմետր դեպի Բերձոր (Շուշի-Լիսագոր) հատվածում: Ուժեղ մառախուղի պատճառով վարորդը չի տեսել, թե ով է հարվածողը, սակայն իր փոխանցմամբ` հարվածները եղել են դիմահար, ինչը նվազեցնում է ճանապարհի մերձակա ժայռերից քարաթափման հետևանքով մեքենան վնասվելու հնարավորությունը»,- նշում է ՄԻՊ-ը՝ հավելելով, որ հաշվի առնելով, որ դեպքը արձանագրվել է Շուշի քաղաքի մերձակայքում, բարձր է հավանականությունը, որ մեքենան քարկոծվել է ադրբեջանցիների կողմից:

Նա նաև հիշեցնում է, որ սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտվում է եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ սպառնալիք հարուցելով ԱՀ և ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությանն ու գույքին:

«Կարևոր է ընգծել նաև, որ մեքենան տեղափոխում էր զոհված զինծառայողների մարմիններ, այսինքն՝ իրականացնում էր հումանիտար գործառույթ»,- շեշտում է պաշտպանը:

Նա Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում արձանագրված դեպքին և կոչ անում իրականացնել բազմակողմանի քննություն՝ միջադեպի հանգամանքները բացահայտելու նպատակով:

Հիշեցնենք՝ երեկ տեղեկություն էր տարածվել, որ երեկ ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները: