Արցախ
Արցախի նախագահ. ՊԲ-ն շարունակում է կենաց ու մահվան պայքար մղել յուրաքանչյուր սանտիմետր հողի համար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր վաղ առավոտից դարձյալ եղել է առաջնագծում։ Նա քիչ առաջ է վերադարձել ու գրառմամբ դիմել հայրենակիցներին։
«Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում: Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են»,– գրել է նա։
ԱՀ նախագահը հայտնել է նաև, որ Պաշտպանության բանակը ոչ միայն հարավային ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել:
«Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ: Փա՛ռք հայոց բանակին»,– ֆեյսբուքի իր էջում գրում է Հարությունյանը։