«  Սեպտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Արցախից ՀՀ հիվանդանոցներ է տեղափոխվել 237 մարդ: Հայաստանի սահմանը հատել է 42 հազար 502 բռնի տեղահանված

Արցախից ՀՀ հիվանդանոցներ է տեղափոխվել 237 մարդ: Հայաստանի սահմանը հատել է 42 հազար 502 բռնի տեղահանված

Այսօր ժամը 11:00-ի դրությամբ, Արցախից  ցամաքային և օդային ճանապարհով Հայաստանի բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից 142-ը՝ ուղղաթիռներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն, փոխանցում է նախարարությունը՝ նշելով՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձանց տեղափոխումը այս պահին էլ շարունակվում է:

Ռուսաստանի խաղաղապահների տելեգրամյան էջում էլ նշվում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բանակային ավիացիան16 թռիչք է իրականացրել և պայթյունից տուժած 142 արցախցիների Ստեփանակերտից տեղափոխել Հայաստան։

Ըստ պաշտոնական տվայլների՝ Առավոտյան ժամը 8-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 42 հազար 502 անձ է հատել Հայաստանի սահմանը, որից 22 հազար 800 արդեն հաշվառվել են, իսկ կեսօրի տվյալներով այս թիվը 5 հազարով ավելացավ՝ դառնալով շուրջ 47 հազար 115։
Կոռնիձոր կայանը հատելուց հետո քաղաքացիները հաշվառում են ստանում կա՛մ Գորիսի, կա՛մ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում, որից հետո տեղի է ունենում տեղաբաշխումը։

Լրացված.

Վերջին տվյալների համաձայն՝ արդեն 47.115 մարդ է հատել Հակարիի կամուրջը: