Արցախում հրադադարի խախտում է արձանագրվել
ԱՀ Ասկերանի ու Մարտակերտի շրջաններում հրադադարի խախտումներ են արձանագրվել։
«Հուլիսի 16- ին` ժամը 20:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում կորուստներ չկան:
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը», հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հուլիսի 16- ին հրադադարի խախտում է արձանագրվել նաև Ասկերանի շրջանում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ երեկ առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 16-ին` ժամը 02:30-ին, կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: