Արցախում Նժդեհի արձանը կապամոնտաժվի
Վերջին երկու օրերին սոցիալական ցանցերում և հասարակության շրջանում սկսել են քննարկել Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցը: Արձանը տեղադրված է Մարտունու գլխավոր փողոցներից մեկում, պաշտոնական բացման արարողություն դեռևս չի եղել: Լուրեր են պտտվում, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել այն, ռուսներն էլ առաջարկել են իրավիճակը չսրելու համար կատարել պահանջը:
Պարզվել է, որ ռուս խաղաղապահ բարձրաստիճան զինվորականը քաղաքապետից պահանջել է ապամոտնաժել Գարեգին Նժդեհի արձանը: Քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հրաժարվել է ասելով՝ «կարող է վաղն էլ Մոնթեի արձանը պահանջեն ապամոնտաժել»:
Առաջիկա օրերին Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը կապամոնտաժվի և կտեղադրվի Մարտունի քաղաքի պատմության թանգարանի մոտ, գրում է 1in.am-ը:
«Հավանաբար ավագանու նիստ կհրավիրվի, չի բացառվում, որ թանգարանը անվանակոչեն Նժդեհի անունով։ Արձանը թեև տեղադրված է Մարտունու գլխավոր փողոցում, ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել։ Այդ պահանջով էլ դիմել են քաղաքապետ Էդիկ Ավանեսյանին»։