Պաշտոնական
Արցախում զոհված զինծառայողների դիերից վերցված շուրջ 300 փորձանմուշ չի հաջողվել նույնականացնել. news.am
Մայիսի 5–ի դրությամբ՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների դիակներից և մասունքներից վերցված շուրջ 300 փորձանմուշ չի հաջողվել նույնականացնել։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ համադրելով գրավոր հարցմանն ի պատասխան առողջապահության նախարարությունից ստացված տվյալները։
Ըստ նախարարության՝ մայիսի 5–ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել պատերազմի զոհերի 3752 մարմին և մասունք, որոնցից 70 փորձանմուշ գտնվում է փորձաքննության ընթացքում։ Մինչև մայիսի 4-ը կատարվել է զոհերի դիակի և մասունքի 2875 փորձաքնմուշների դատագենետիկական փորձաքննություն, որոնցից 2580 փորձանմուշ նույնականացվել է։