Արցախ
«Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ»
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ իրավիճակը շարունակում է օրհասական մնալ:
«Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է նա:
Հարությունյանը նշել է նաև, որ երախտապարտ է մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար: