Խոսք
Արծրուն Հովհաննիսյան. «Դիվերսիայի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը»
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է ԶԼՄ-ներում տարածված լուրը՝ Արցախում ադրբեջանական դիվերսիայի մասին:
«Դիվերսիայի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այսքանը», գրել է նա
Հիշեցնենք, որ News.am-ը գրել էր, թե Արցախի զինված ուժերը նախօրեին գիշերը կասեցրել են ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձ։