Բանակ
Արծրուն Հովհաննիսյան. Վերջապես լավ լուր
Մտավոր հետամնաց հոդվածով զորակոչված զինծառայողների որոշ կատեգորիաների համար համապատասխան փորձաքննությունից հետո կլինեն մեղմացումներ, Ֆեսյբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Վերջապես լավ լուր։
Այսօր ՀՀ կառավարության նիստում որոշում կայացվեց հայտնի 404 որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարել։ Դրանով մտավոր հետամնաց հոդվածով զորակոչված զինծառայողների որոշ կատեգորիաների համար համապատասխան փորձաքննությունից հետո կլինեն մեղմացումներ։
Արդյունքում՝ որոշ զինծառայողներ կզորացրվեն, իսկ նույն հոդվածով նոր զինակոչիկներ չեն զորակոչվի»։