«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Արման Ղարիբյան. Սահման պահող գյուղը՝ առանց գազի ու վառելափայտի

Արման Ղարիբյան. Սահման պահող գյուղը՝ առանց գազի ու վառելափայտի

Խնածախի (Սյունիք) շուրջբոլորը ադրբեջանական դիրքեր են, գիշերը, երբ լռություն ու խավար է իջնում գյուղի վրա, ադրբեջանցիների զրույցներն անգամ լսվում են դիրքերին մոտ գտնվող տանը։

Ամբողջ գյուղը սահմանափահ է, գյուղի տղամարդկանց մեծ մասը ներգրավված է դիրքերի պաշտպանությունում։

Արցախի տարածքները կորցնելուց հետո վառելափայտի սղություն է, սկսել են պահուստային վառելափայտն օգտագործել, հաջորդ ձմեռ վառելափայտի պակասը շատ սուղ է զգացվելու, իսկ գազ գյուղում ընդամենը 12 տուն ունի ընդհանուր 146 տնից։

Գազ կա գյուղում, բայց տները գազաֆիկացնելու համար որոշ ընտանիքներից Գազպրոմը 500.000 դրամ է պահանջում։ Արդյո՞ք պետությունը չի կարողանում լուծել այս մարդկանց ջեռուցման խնդիրը։

Մեկ տարվա ընթացքում գյուղի բնակչությունը գրեթե 10%-ով կրճատվել է։ Շատերը հրաժարվել են անասնապահությունից, քանի որ կորցրել ենք նաև արոտավայրեր։

Կլինի՞ Երևանի ծախսերի ընդամենը 3%ը հատկացնենք այս գյուղին ու տաք ձմեռ ապահովենք սահմանապահ մարդկանց։

Արման Ղարիբյան