«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Արման Գրիգորյան. Անվտանգության երաշխավորին փոխելը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հակամարտության

Արման Գրիգորյան. Անվտանգության երաշխավորին փոխելը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հակամարտության

«Ազատության» զրուցակիցը Միացյալ Նահանգների Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը։

«Ուրիշ անվտանգության երաշխիքներ փնտրելը Ռուսաստանից երես թեքելուն հավասարազոր դիրքորոշում է։ Ի՞նչ կարող է նշանակել ուրիշ անվտանգության երաշխիքներ։ Այսինքն՝ խոսքը կարող է գնալ այս պահին համակարգը, որում Հայաստանը գոյություն ունի, դրանից դուրս գալու և այլընտրանքային ինչ-որ համակարգում տեղ զբաղեցնելու մասին։ Եվ դժվար չի կանխատեսել, որ դա գրգռելու է Ռուսաստանի հակազդեցությունն ու դժգոհությունը։

Այն, ինչ որ ռուսները անում են, բավարար չլինելով հանդերձ՝ համեմատելի չի այն բաների հետ, որոնք մենք կարող ենք ակնկալել ուրիշ տեղերից։ Ուրիշ տեղերից մեզ ընդհանրապես ոչինչ չեն առաջարկում։ Էդ նույն Եվրոպական միության առաքելությունը ուճացնել և դա հավասարազոր համարել անվտանգության համակարգի, որ դա նույն բանն է, ինչ որ փոխադարձ անվտանգության պարտավորությունները կամ դաշինքը... Ես չեմ ուզում նսեմացնել նրանց դերակատարությունը, չեմ ուզում ասել, որ դա բացասական բան է, իրականում դրական է, ես դա ողջունել եմ։ Բայց դա համեմատել անվտանգության համակարգի հետ չի կարելի։

Եթե Հայաստանն անվտանգության երաշխավորի փոփոխության ճանապարհի վրա կանգնի, եթե նման որոշում կայացնի, միայն Ադրբեջանից ու Թուրքիայից Հայաստանը պետք չի լինելու պաշտպանել, այլ նաև Ռուսաստանից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝տեսանյութում: