Արման Գրիգորյան. Փաշինյանի ներկա քաղաքականությունը իրականում խաղաղության քաղաքականություն չէ

Էս հարցազրույցի ժամանակ խաղաղության պայմանագրի մասին էլ խոսեցինք մի թեթև, մասնավորապես որոշ հոդվածների պարունակած վտանգների մասին։
Ամենավտանգավոր հոդվածին մոռացա անդրադառնալ։ Խոսքս VIII հոդվածի մասին է, որն «անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ» ստանձնած պարտավորությունների մասին է։ Էս տեսակ բաների դեմ արգելքներն ընդհարապես շատ վտանգավոր են, որովհետև դրանք հստակորեն սահմանելն առանց խոսքի ազատության սկզբունքի դեմ ոտնձգությունների շատ դժվար է։
Բացի այդ, էդ հոդվածն Ադրբեջանին շատ լայն հնարավորություններ է տալիս Հայաստանում շատ ու շատ բաներ մեկնաբանելու որպես պայմանագրային պարտավորության խախտում։ Մեզ նույնպես, բայց դա որևէ նշանակություն չունի, որովհետև մեր դժգոհությունները մենք սպառնալիքի չենք կարող վերածել, իսկ Ադրբեջանը կարող է։ Մյուս բացթողումներն ու սխալներն էլ քննադատները մատնացույց կանեն։