«  Հունվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Արման Մուսինյան. Տեր-Պետրոսյանը եղել և մնում է ապագայի գործիչ` ջահը ձեռքին պահած

Արման Մուսինյան. Տեր-Պետրոսյանը եղել և մնում է ապագայի գործիչ` ջահը ձեռքին պահած

Նախագահ Տեր-Պետրոսյանը հայաստանյան քաղաքական իրականություն ներմուծեց արժեքներ, որոնք անկյունաքարային են պետության և հասարակության առողջ զարգացման տեսանկյունից: Չնայած մեր նորանկախ պատմության վայրիվերումներին ու այդ արժեքների նկատմամբ սանձազերծված արշավանքներին, այսօր էլ ինքն է մնում այդ արժեքների պահպանման ու տարածման ջահակիրը:

Խոսքի արժեքը - Կուռ, հիմնավոր, պարզ, զերծ կեղծիքից, ստից ու սեթևեթանքներից: Անպատասխան հարցեր չթողող և, որ առավել կարևոր է` մտքի ու գործողության հեռանկար բացող: Տեր-Պետրոսյանը երբեք չի չարաշահել խոսքը, հենց խոսքի արժեքի ու կշռի նկատմամբ տածած գուրգուրանքից:

Գործի արժեքը - որպես քաղաքական գործչի գերագույն նպատակ, դրանով սերունդներին ու պետությանը ծառայելու միակ միջոց: Գործի նկատմամբ տածած գորով ու վերաբերմունքն է անկյունաքարայինը թիմակցի, պարտյորի, նույնիսկ հակառակորդի գնահատման հարցում: Բացի այդ` Տեր-Պետրոսյանն անավարտ գործ չի թողնում: Մի բան սկսեց, հասցնելու է իր ավարտին, ինչքան էլ ջանք այն չպահանջի:

Ոտքից գլուխ քաղաքական վարքագիծը, հետևաբար պատասխանատվության խորը գիտակցությունն ու անանձնականությունը - որն ըստ էության ներառում է վերը նշված արժեքները և դրան գումարում իր անելիքն ուրիշի վրա չգցելու, ամենադժվար պահին խրամատը չլքելու, սեփական անձը գործին ստորադասելու հատկությունները:

Մաքրամաքուր, գեղեցիկ ու հնչեղ հայերենը - հավելյալ բացատրությունների կարիք, վստահ եմ, չկա:

Նախագահ Տեր-Պետրոսյանի նվաճումների մասշտաբայնությունն ու պատմականությունը դեռ կբացվի հասարակության առաջ իր ողջ պերճանքով: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Այն ուրացողները, խեղաթյուրողներն ու կեղծեղները անդառնալիորեն պարտվել են այս «պատերազմում»: Նախագահի նվաճումները, ինչպեսև նրա ներմուծած արժեքները դեռ երկար տարիներ հիմք են ծառայելու մեր ժողովրդի ու պետության հաջողությունների համար:

Այնպես, որ Տեր-Պետրոսյանն, ինչքան էլ իր անցյալի գործերով բացառիկ, եղել և մնում է ապագայի գործիչ` ջահը ձեռքին պահած:

Արման Մուսինյան