«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Արմեն Գևորգյան. «Ադրբեջանը առաջ է գալիս ըստ Փաշինյանի հետ պայմանավորվածության»

Արմեն Գևորգյան. «Ադրբեջանը առաջ է գալիս ըստ Փաշինյանի հետ պայմանավորվածության»

Այս տարվա գարնանից ՀՀ սահմաններում ծավալվող իրադարձությունների վերլուծությունից ակնհայտ է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև գաղտնի բանակցություններ, այն էլ ինտենսիվ, այնուամենայնիվ տեղի են ունենում՝ բնականաբար Ռուսաստանի քավորությամբ։ Եվ այդ գործընթացն սկսվել է 2021 թվականից հունվարից։

Գաղտնի բանակցություններում ներառված հնարավոր այլ հարցերի թվում տեսանելի է, որ առաջնայինը սահմանազատման հարցն է, որը տեղի է ունենում փուլային տարբերակով։ Այսպես, երբ ավարտվում է որևէ տարածքի շուրջ քննարկումը, այսինքն Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվում, Ռուսաստանն էլ առարկություն չի ունենում, ադրբեջանիցներն առանց որևէ կրակոցի «հպարտ» քայլերով առաջանում և դիրքավորվում են։ Որքան էլ աղմուկ-աղաղակ է բարձրացվում, այնուամենայնիվ, Հայաստանի կողմից պաշտոնական հակազդեցություն տեղի չի ունենում։ Հենց դա էլ վկայում է պայմանավորվածության մասին։

Այդպես տեղի ունեցավ Ադրբեջանի առաջին առաջխաղացումը գարնանը։ Եվ մինչ «աղմուկ-աղաղակը» շարունակվում է, այդ ընթացքում տեղի են ունենում սահմանազատման շուրջ գաղտնի բանակցությունների հաջորդ փուլը։ Երբ «աղմուկը» մի քիչ նստում է, տեսնում ենք, որ Ադրբեջանը՝ նույն «հպարտ» քայլերով հաջորդ առաջխաղացումն է կատարում։ Հայաստանից դարձյալ պաշտոնական հակազդեցություն տեղի չի ունենում։

ՀՀ իշխանությունների բոլոր հայտարարություններն այդ առնչությամբ ոչինչ են. փաստացի Ադրբեջանն առաջանում է, Հայաստանը չի հակազդում և վերջ։

ՀՀ իշխանությունների պահվածքը նույնն է, ինչ պատերազմի օրերին և դրանից առաջ. դեռ 2018-ից Փաշինյանը գիտեր, որ պետք է պայմանավորված շրջաններից հայկական ուժերը դուրս գան («Լևոնը նոր բան չասեց»), և դավաճան չկոչվելու համար նա գերադասեց դա անել պատերազմ հրահրելու և զոհերի միջոցով։

Իսկ գաղտնի բանակցությունների համաձայնությամբ հանձնվող տարածքները նա ուղղակի չի կարող պատերազմով տալ, քանի որ գործընթացը խաղաղ բնակչության տարածքում է տեղի ունենում. ուստի պայմանավորվածությունն առանց կրակոցների հանձնելու մասին է...

Համոզված եմ, որ Ադրբեջանը ոչ թե գրավում է մեր տարածքները, այլ առաջ է գալիս ըստ Փաշինյանի հետ պայմանավորվածության, հակառակ դեպքում Ադրբեջանի առաջխաղացումը տեղի կունենար հայկական բուռն դիմադրությամբ...

Արմեն Գևորգյան