«  Ապրիլ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Արմեն Խաչատրյան. Երբ Փաշինյանը հռչակեց «Արցախը Հայաստան է և վերջ», այս ողջ գործընթացը դադարեց անակնկալ լինելուց

Արմեն Խաչատրյան. Երբ Փաշինյանը հռչակեց «Արցախը Հայաստան է և վերջ», այս ողջ գործընթացը դադարեց անակնկալ լինելուց

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ Արցախի խնդրի հետ կապված վտանգների մասին բազմիցս խոսվել է՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի 1996թ.-ի հայտնի հոդվածից, սակայն, ցավոք, հասարակությունը դա լուրջ չընկալեց։

«Երբ ՀԱԿ-ը 2017թ. այդ վտանգները ներկայացրեց խտացված ձևով, իրենք հասկանում էին, որ ճշմարտությունը վրդովվեցնելու է հասարակությանը, որովհետև նախընտրական շրջանում չէր խոսվում կոռուպցիայից, տնտեսությունից, այլ բացառապես՝ Արցախի խնդրից, պատերազմի վտանգներից։

Այսօրվա ելույթները ԱԺ-ում անակնկալ չեն, որովհետև այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի հրապարակում հռչակեց «Արցախը Հայաստան է և վերջ», այս ողջ գործընթացը դադարել է այլևս անակնկալ լինելուց։ Այդ պահից մենք սկսել էինք կռիվը աշխարհի դեմ,-  նշեց Արմեն Խաչատրյանը:

«Այսօր արդեն մի հանգրվանի ենք հասել, երբ իշխող մեծամասնության ներկայացուցիչը Ազգային ժողովում հայտարարում է, որ 1988թ. շարժումը սխալ էր։ Մեկ ամսից գուցե կհասնեն Ավարայրի ճակատամարտին, կհասնեն Հայկին՝ «ի՞նչ է նշանակում նետահարել Բելին» և այլն»։

Հակադարձելով Փաշինյանին և իր կողմնակիցներին՝ Արմեն Խաչատրյանը նշում է, որ 1997թ. արդեն կար հաղթանակած Հայաստան, Ադրբեջանը ստորագրել էր առաջարկված փուլային տարբերակը, որի մասին Փաշինյանը քամահրանքով է արտահայտվում, և որին հասել ենք հազարավոր տղաների կյանքի գնով, ովքեր հաղթել էին ադրբեջանական բանակին և տեղ-տեղ  էլ խորհրդային բանակին։

«Այն արտացոլում էր այն արդյունքը, որի մասին այսօր միայն կերազեինք։ Լավրովյան պլանը, որը նույնպես փուլային տարբերակ է, երաշխավորում էր արցախցիների ազատ ապրելու իրավունքը, որի հետևում կանգնած էր միջազգային հանրությունը։ Ադրբեջանը մերժել էր Արցախին ավելի մեծ կարգավիճակ երաշխավորող փաստաթուղթը, սակայն Լավրովի պլանը բանակցելի էր։
Չի եղել դեպք, երբ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է Ղարաբաղը հանձնելու մասին, ընդհակառակը՝ դեռ խորհրդային տարիներից սկսած միշտ պնդել է հայ բնակչության Ադրբեջանի կազմում լինելու անհնարինությունը։
Հայաստանը ունեցել է հսկայական բազա փոխզիջումների համար, որն այժմ չունենք, սակայն խնդիրը չի փոխվել. դա բնակչության անվտանգությունն է։ Ադրբեջանը 5 կետ է ներկայացրել, որին հայկական կողմը կանխավ համաձայն է, սակայն դրանք պիտի դառնային լոկ բանակցությունների, քննարկումների առարկա։
Հայաստանի անվտանգության հարցը կարող է լուծվել միայն դիվանագիտության և ռազմական պատրաստության համադրումով։ Տարվել էին միայն ռազմական տարբերակով, և ծանր պարտություն կրեցինք, այսօր միայն դիվանագիտությամբ ենք տարված, առանց երկրի պաշտպանունակություն բարձրացնելու՝ դա նույնպես կործանարար է»,-հայտարարեց ՀԱԿ վարչության անդամը։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյութում.