Արմեն Խաչատրյան. «Իշխանությանն ասում ես՝ մազերդ սանրի, ասում են` մենք 54 տոկոս ձայն ենք ստացել»
Իշխանությանն ասում ես՝ մազերդ սանրի, ասում են` մենք 54 տոկոս ձայն ենք ստացել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը։
Խաչատրյանի համոզմամբ, մինչև 2018 թ.-ը մենք գիտեինք, թե դատավորն ում պատվերն է կատարում, իսկ հիմա քաոս է, չգիտենք, թե դատավորներն ինչ են անում և որ ուժային կենտրոնի շահերն են սպասարկում։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի օժանդակությամբ "Իրավունքի եւ ազատության կենտրոնը" նախաձեռնել է Մարտի 1-ի գործերով կայացված վճիռների բողոքարկումը: Այս մանին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
«Այս հարցազրույցն այդ աշխատանքների, առկա դժվարությունների մասին է, որ պետք է հաղթահարենք, այսօրվա մեր դատական համակարգի մասին է»։
Մանրամասները՝ տեսանյութում։