«  Օգոստոս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Արմեն Խաչատրյան. «Վստահ ե՞ք, որ խաղաղությունը այլընտրանք չունի: Ուրեմն հեռացեք իշխանությունից»

Արմեն Խաչատրյան. «Վստահ ե՞ք, որ խաղաղությունը այլընտրանք չունի: Ուրեմն հեռացեք իշխանությունից»

Աչքովս մի խոշոր պաշտոնյայի (նախկինում խոշոր, հիմա` կարեւոր) գրառում ընկավ, մանրամասն վերլուծել էր տղան կյանքի գինը, խաղաղության գինը: Վերլուծել էր անխնա, մեծից փոքր, 100 տար հետ գնալով ու 30 տարի առաջվա վրա կանգ առնելով:Մեր մեջ ասած` ճիշտ բաներ գրել էր, մասնավորապես, որ տուրք են տվել ճոռոմաբանությանը (որոշ դեպքերում) ու մահվան տարել ապրելու համար ծնված մարդկանց:

Բայց մի բան չի հասկացել էդ տղեն, 30 տարի առաջ հողի կռիվ չի եղել, պաթետիկ գաղափարի խնդիր չի եղել դրած, այլ կյանքի, ապրելու, արարելու, խաղաղություն կերտելու հարց էր, ու հանուն էդ հարցի էր, որ մարդիկ գնացին, այո, կամովին, հասկանալով, ընկալելով գնացին դեպի կռիվը`ազատության, խաղաղության ու ապրելու գինը իմանալով: Այո, հենց դրանց անգին լինելը հասկանալով:

3 տարի առաջ դուք, հենց դուք չհասկացաք կյանքի, ապրելու, խաղաղության արժեքը: 3 տարի առաջ չգնացին, դուք պատերազմը ու մահը բերեցիք ու խառնեցիք կյանքին, ու կյանքի գինը զրոյի հավասարեցրեցիք:

Ու մի բան էլ: 
Վստահ ե՞ք, որ խաղաղությունը այլընտրանք չունի: Ուրեմն հեռացեք իշխանությունից ու թողեք, որ խաղաղության հարցով զբաղվեն մարդիկ, ովքեր պատերազմը չեն բերել ու չեն մտցրել մեր տները, ովքեր աղետը չեն բերել ու չեն փաթաթել մեր վզին` իր բոլոր սարսափելի հետեւանքներով:
Թե չէ հա  էն անեկդոտի տղայից ոչնչով չեք տարբերովւմ, որ քաչալանալուց հետո վարսավիրին ասում ա՝ դուրս չի գալիս, վայթե թեթեւացնես:

Արմեն Խաչատրյան