«  Ապրիլ 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Արսեն Թորոսյանը՝ բացառիկ վիրահատության մասին (տեսանյութ)

Արսեն Թորոսյանը՝ բացառիկ վիրահատության մասին (տեսանյութ)

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ապրիլի 24-ին իրականացվել է լյարդի փոխպատվաստման վիրահատություն։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ փոխպատվաստումն իրականացվել է կենդանի դոնորից։ Այս հանգամանքը զարմացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո Արսեն Թորոսյանը մանրամասնեց.

«Աղջկանից տրվել է մորը։ Մի կտորը լյարդի վերցվում է, փոխպատվաստվում այն մարդուն, ում լյարդը չի գործում։ Դա թույլ է տալիս փրկել նրա կյանքը»։

Նախարարը նշեց, որ վիրահատությունն իրականացվել է ռուս մասնագետների աջակցությամբ։ Վիրահատության գումարը տրամադրել է առողջապահության նախարարությունը։ Նման վիրահատության արժեքը 100 000 դոլար է։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն