«  Փետրվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Яндекс.Метрика

Արթուր Գրիգորյան. Վարչական դատարանն Ամուլսարի գործով խայտառակ և անօրինական վճիռ կայացրեց

Արթուր Գրիգորյան. Վարչական դատարանն Ամուլսարի գործով խայտառակ և անօրինական վճիռ կայացրեց

Երեկ վարչական դատարանը Ամուլսարի գործով անվավեր ճանաչեց նաեւ Բնապահպանական տեսչության երկրորդ հիմնարար փաստաթղթի՝ ստուգման ակտի բոլոր հիմնական կետերը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է  Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը:

«Հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ նույն դատարանը՝ գրեթե նույնանման "փաստարկներով" չեղարկել էր նաեւ տեսչական մարմնի որոշումը՝ Ամուլսարում ընդերքօգտագործման հետ կապված գործողություններ իրականացնելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ։

Այս ֆորմատով նպատակահարմար չեմ գտնում մանրամասն անդրադառնալ այս խայտառակ անօրինական վճռին, որով պետական ինստիտուտներին պարզապես ծաղրի են ենթարկել։ Մանրամասները կետ առ կետ կներկայացնեմ մի քանի օրից՝ բանավոր հարցազրույցի միջոցով։

Հիմա նշեմ միայն, որ սրանով փոշիացվում են Ամուլսարի հանքավայրի շահագործման անօրինականություններն արձանագրած միակ պետական մարմնի՝ բնապահպանական տեսչության բացահայտումները։ Անկասկած, սրա արդյունքում կարճվելու է գլխավոր դատախազության հարուցած քրեական գործը՝ ապօրինի ընդերքօգտագործման վերաբերյալ, "մաքրվելու" են ընկերության "իմիջի" համար խնդրահարույց՝ պրիմիտիվ շինարարական խախտումների արձանագրումները, որոնցից շատերը ընկերությունն անգամ ընդունել է եւ իմ տեղեկություններով՝ նույնիսկ վճարել պատճառած վնասի համար։

Շատ, շա՜տ բան կա ասելու, այդքան չեմ կարող գրել։ Թերեւս նշեմ միայն, որ ես չեմ հիշում մի դեպք, երբ Հայաստանի պետական համակարգում գտնվող բարձրաստիճան սուբյեկտները այսպիսի եռանդով աշխատեն նույն Հայաստանի մեկ այլ պետական ինստիտուտի՝ տեսչական մարմնի դեմ, որը հանդգնել էր այնքան "դուխով" գտնվել, որ իր չնչին լիազորությունների շրջանակներում մինչեւ վերջ գնա ու իրեն հասանելիք որոշումները կայացնի։ Միակ մարմնի, որ Ամուլսարի, Արմօյլի, Աարարատյան դաշտի ձկնաբուծարանների, անտառների, Սեւանի ու այլ հարցերով պետական մարմնին արժանի պատվախնդրությամբ որոշումներ էր կայացնում։ Լավ է մի բան՝ այս ամենը փաստաթղթավորված ու արձանագրված է՝ վաղը նոր հանգամանքների հիման վրա կամ անցումային արդարադատության արդյունքում վերանայելու համար»: