«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Արթուր Կուկունյան. «Թե ինչի Նիկոլին վստահողները չեն հասկանում Տեր-Պետրոսյանի տեքստերը»

Արթուր Կուկունյան. «Թե ինչի Նիկոլին վստահողները չեն հասկանում Տեր-Պետրոսյանի տեքստերը»

Արթուր Կուկունյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Եկեք հասկանանք, թե ինչի Փաշինյանի կողմնակիցները չեն հասկանում Տեր-Պետրոսյանի տեքստերը, ուղղակի չեն հասկանում, էդ մարդիկ ունակ չեն էդ տեքստերն ընկալելու և վերջ։ Բայց ո՞րն ա դրա պատճառը։

Որպեսզի մի քանի էջ չգրեմ, չեմ գնում 90-ականներ, 2017-ից սկսած մի քանի դրվագ ընդամենը։

2017-ին Տեր-Պետրոսյանն ասում ա՝ պետք ա հենց հիմա գնալ փոխզիջման՝ աղետից խուսափելու համար։ Նիկոլը պատասխանում ա, որ Տեր-Պետրոսյանի ասածներն իրականության հետ կապ չունեն, նա խոսում ա որպես պատմաբան, թե հարյուր տարի հետո ինչ կասեն այդ մասին։

Նույն 2017-ին Տեր-Պետրոսյանն ասում ա, որ պետք ա գնալ փոխզիջման ու խաղաղության։ Նիկոլն ասում ա՝ Տեր-Պետրոսյանի ասածն անընդունելի ա, Ալիևի այդ հռետորաբանության պայմաններում փոխզիջումների ու խաղաղության գնալը կնշանակի Հայաստանի և Արցախի կապիտուլյացիա, իսկ մենք թույլ չենք տա Արցախի և Հայաստանի կապիտուլյացիա։

2020-ի սեպտեմբերի 29-ին՝ պատերազմը սկսելուց երկու օր անց Տեր-Պետրոսյանն ասում ա՝ էս պահին կարևոր ա երկու բան՝ կանգնացնել պատերազմն առանց տարածքային կորուստների ու Ռուսաստանի նախաձեռնությամբ գնալ Մինսկի խմբով առարկայական բանակցությունների։ Այսինքն՝ Տեր-Պետրոսյանն ասում ա՝ քանի տարածք չենք կորցրել, գնա փոխզիջումների ու խաղաղապահներ բեր։

Հենց նույն օրը Փաշինյանը ռուսական Ինտեֆաքսին ասում ա՝ Հայաստանը չի դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայումը, մեր օրակարգում նման հարց չկա։ Այսինքն՝ Փաշինյանն ասում ա՝ չեմ գնում փոխզիջումների ու խաղաղապահներ բերելու։

Արդեն նոյեմբերի 10-ին՝ պատերազմն ավարտվելու հաջորդ օրը Փաշինյանն ուղիղ եթերում ասում ա՝ եթե մենք մինչև պատերազմը վերադարձրած լինեինք այդ տարածքները, կունանայինք ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր, և սա իրականություն է։ 

Հետո Ռուսաստանում Պուտինի ու Ալիևի հետ հանդիպմանն ասում ա՝ պետք ա վերադառնալ Մինսկի խմբով բանակցությունների։

2021-ի մարտի վերջ արդեն Փաշինյանն ասում ա՝ պետք ա գնանք խաղաղության։ Սա ասում ա էն պարագայում, երբ ունենք հարյուրավոր գերիներ, որոնց խոշտանգելով սպանում են, Ալիևի հռետորաբանությունը 2017-ի հետ ուղղակի անհամեմատելի ա, ոչնչացնում են հուշարձանները, բացում են խայտառակ պուրակը և այլն։

Տեր-Պետրոսյանի բոլոր ասածներին հակադարձել ու հերքել ա արագ, հետագայում, պատուհասած աղետից հետո արդեն էդ բոլորը համարել ա ճիշտ։ Էս ամբողջը փաստեր են, կարող եմ լինկերով ու տեսանյութերով հղում անել, ոչինչ չեմ խեղաթյուրել։

Հիմա պարզ ա չէ՞, թե ինչի Նիկոլին վստահողները չեն հասկանում Տեր-Պետրոսյանի տեքստերը։ Որովհետև ինքը՝ Նիկոլը չի հասկանում էդ տեքստերը, անհեռատես ա ու անգետ։

Իսկ ազգակործան պատուհաս  ասվածը պիտակավորում, առավել ևս՝ վիրավորանք չի, դա հստակ ու ճշգրիտ բնորոշում ա։