«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Արթուր Խաչիկյան. «Արևմուտքն Ադրբեջանի նավթի և գազի դիմաց վաճառեց 120 հազար մարդու»

Արթուր Խաչիկյան. «Արևմուտքն Ադրբեջանի նավթի և գազի դիմաց վաճառեց 120 հազար մարդու»

Արևմուտքը խաբեց Հայաստանին և Ադրբեջանից նավթի ու գազի դիմաց վաճառեց Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին։ Իսկ արևմտյան հարթակներում Ադրբեջանի հետ բանակցություններն ունեն մեկ խնդիր՝ հրահրել Բաքվի նոր ագրեսիան։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Սթենֆորդի  համալսարանիդոկտոր Արթուր Խաչիկյանը։

Ըստ քաղաքագետի` Արևմուտքը ունի հստակ նպատակ այս բանակցություններում` հասնել փաստաթղթի ստորագրման, կամաց–կամաց հայերին Արցախից դուրս հանել, իսկ վերջնանապատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է։
«Արևմուտքը մեզ որևէ երաշխիք չի տալիս։ Մեր աչքի առաջ վաճառվեց 120 հազար մարդ Ղարաբաղում: ԱՄՆ պետքարտուղարության վերջին հայտարարությունը տեսե՞լ եք, որ ողջունում են Ադրբեջանի ղեկավարության պատրաստակամությունը «համաներում» կիրառելու մասին (խոսքը Արցախի ներկայացուցիչների մասին է,– խմբ.)։ Այսպես խոսում են մի ժողովրդի մասին, որը 100 տարի առաջ Ցեղասպանություն է ապրել, որի հետ 30 տարի բանակցություն էին վարում, Մինսկի խմբի սկզբունքներն ենք հիշում, որ ուժով հարցը չլուծվի։ Այս ամենը դարձավ զրո, քանի որ Ադրբեջանից նավթ ու գազ են ուզում, մենք էլ դարձանք խաղաքարտ։ Գեղեցիկ ձևով մեզ վաճառելու ժամանակ դեռ խոսում են ժողովրդավարությունից»,–ասաց Խաչիկյանը։

Ըստ քաղաքագետի` հակառակ պատկերն է Ռուսաստանի մոտ, որը նպատակ է դրել այս տարածաշրջանում հայկական գործոնի պահպանման, և դա ոչ թե նրա համար, որ սիրում է հայերին, այլ նրա, որ միայն դա է թույլ է տալիս Ռուսաստանին պահպանել իր ռազմաքաղաքական ներկայությունն ու ազդեցությունն այստեղ։

Ներկայում փորձագետը վտանգավոր է համարում այն գործընթացը, որը տեղի է ունենում Ադրբեջանի հետ։ Եվ սպառնալիքն առաջին հերթին պայմանավորված է Հայաստանի իշխանությունների պարտվողական դիրքորոշմամբ, Լեռնային Ղարաբաղը և այսպես կոչված անկլավները հանձնելու պատրաստակամությամբ։
«Նայենք փաստերին` Հայաստանից որևէ զիջում` և՛ Արցախի զիջումը, և՛ անկլավների զիջումը, և՛ այդ ճանապարհների դիրքերի զիջումը չի փոխում Ադրբեջանի վարքագիծը։ Նրանց կողմից զրո փոխզիջում։ Իրենք ամեն ինչ ուզում են անել ուժով։ Արցախը կուլ տալուց, մարսելուց հետո, նրանք միանգամից անցնելու են Սյունիքով»,–կարծում է Խաչիկյանը:

Արթուր Խաչիկյանը վստահ չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած «կադաստրի վկայականը» հետ կպահի Ադրբեջանին Սյունիքի մարզի դեմ հավանական ագրեսիայից:

«Հիմա Ադրբեջանը ժամանակ է ձգում, բայց երկար չի ձգելու։ Ինչքան հնարավոր է շուտ իր հարցերը լուծելու է, և ուկրաիանական պատերազմի ներկայիս ընթացքը մեծացնում է Բաքվի կողմից ագրեսիայի սպառնալիքը։ Եվ մենք գնում ենք շատ ու շատ վտանգավոր ճանապարհով»,–նշում է նա։

Ամբողջական՝  սկզբնաղբյուրում: