«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Աշոտ Սարգսյան. «Անհնար է մտածել, որ սա պատահականությունների արդյունք է, այլ ոչ թե ԳՈՐԾԱՐՔ»

Աշոտ Սարգսյան. «Անհնար է մտածել, որ սա պատահականությունների արդյունք է, այլ ոչ թե ԳՈՐԾԱՐՔ»

Ոչ մի հրեշտակ չէր կարող փրկել Ն. Փաշինյանին իր վարած խայտառակ քաղաքականության հետեւանք պատերազմից ու դրա բերած արհավիրքներից հետո։ Ոչ միայն փրկել՝ դեռ նորից իշխանություն պարգեւել։ Դա կարողացավ անել Ռ. Քոչարյանը։

Ոչ մի հրաշագործ չէր կարող տասը տարի քաղաքական կոմայի մեջ գտնվող Ռ. Քոչարյանին վերակենդանացնել։ Ոչ միայն վերակենդանացնել, այլ նաեւ խորհրդարան բերել որպես երկրորդ քաղաքական ուժ։ Դա կարողացավ անել Ն. Փաշինյանը։

Սրանք հիմա արդեն տարածված պատկերացումներ են։

Անհնար է մտածել, որ սա պատահականությունների արդյունք է, այլ ոչ թե ԳՈՐԾԱՐՔ, մի գործարք՝ որը կարողացավ երկուստեք այդչափ շահեկան ու կենսական լինել՝ համատարած խաբելով ու մոլորեցնելով մի ամբողջ ժողովրդի։

Աշոտ Սարգսյան